«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում իր թիմի նպատակների մասին։
«Մեր նպատակն է 1/8 եզրափակիչ դուրս գալը։ Ես հպարտ կլինեմ իմ խաղացողներով, եթե նորից հայտնվենք փլեյ-օֆֆ փուլում»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։
ՉԼ-ի նախորդ մրցաշրջանում մանչեսթերյան ակումբը կիսաեզրափակչում զիջել էր «Ռեալին»։