«Բարսելոնան» հայտարարել է 18-ամյա կիսապաշտպան Գավիի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:
Պայմանագիրն ուժի մեջ է ևս 4 տարով։ Ֆուտբոլիստի տրանսֆերի փոխհատուցման չափը կկազմի 1 միլիարդ եվրո։
Նախորդ մրցաշրջանում Գավին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերում «Բավարիան»։























































