«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում «Վիկտորիայի» նկատմամբ տարած հաղթանակը (2:0).
«Մենք ուրախ ենք, քանի որ գիտեինք` պետք չի թերագնահատել մրցակցին, և մենք դա չարեցինք։ Տղաները հիանալի խաղացին, ողջ խաղի ընթացքում մնացին կենտրոնացված։ Եզրափակիչ սուլիչից հետո հանդերձարանում շնորհավորեցի նրանց։
Մենք ստիպված էինք այդքան հանդիպում անընդմեջ անցկացնել, դա մեր երրորդ խաղն էր վեց օրվա ընթացքում։ Հիմա մենք մնացել ենք առանց Լուկակուի, բայց Ջեկոն կա, ու նա այնպես է խաղում, որ կարողանում է փոխարինել Լուկակուին։ Էդինն այսօր լավն էր, ինչպես և նրա բոլոր թիմակիցները»,- մեջբերում է Ինձագիին ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Ինտերը» վաստակեց 3 միավոր և բարձրացավ C խմբի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնական, իսկ «Վիկտորիան» 0 միավորից մնաց վերջին՝ 4-րդ հորիզոնականում։