Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կիսվել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում գերմանական «ՌԲ Լայպցիգի» հետ հանդիպումից իր ակնկալիքներով։
«Մեզ համար կարևոր հանդիպում է։ Մրցակիցը վատ մեկնարկեց, սակայն վերջերս նրանք հիանալի հանդիպում անցկացրեցին «Բորուսիայի» դեմ։ Սա լավ և տեխնիկակապես հարուստ թիմ է:
«Ռեալը» պետք է լավ ֆուտբոլ ցուցադրի, որպեսզի դրական արդյունքի հասնի։ Ուշադրություն դարձնենք պաշտպանությանը, քանի որ «ՌԲ Լայպցիգը» լավ գրոհներ է կազմակերպում։ Նրանց կազմում խաղում է Նկունկուն, ով հիանալի էր նախորդ մրցաշրջանում»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հանդիպումը կկայանա այսօր՝ սեպտեմբերի 14-ին, «Սանտյագո Բերնաբեուում»: Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23:00-ին:
























































