«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակը (2:0) Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում։
«Առաջին խաղակեսում «Բարսելոնան» ավելի շատ հնարավորություններ ուներ գոլ խփելու, քան մենք: Նրանց վերջին փոխանցումը ձախողվում էին: Երկրորդ խաղակեսում մեր խաղն ավելի լավը դարձավ։ Որոշիչ գործոնը մեր արդյունավետությունն էր։
Մանեն այսօր խաղաց նոր դիրքում, որում նախկինում չէր խաղացել «Լիվերպուլում»: Մենք ուրախ ենք, որ ունենք նրա պես ֆուտբոլիստ։ Նա անպայման կթողնի իր հետքը մեր ակումբում»,- Նագելսմանի խոսքերը մեջբերել է Bayern & Germany-ն:
Մյունխենյան ակումբը վաստակեց 6 միավոր և գլխավորեց C խմբի մրցաշարային աղյուսակը, «Բարսելոնան» 3 միավորով 2-րդ տեղում է, «Ինտերը» (3)՝ 3-րդ, «Վիկտորիան» (0)՝ 4-րդ։