«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրի խաղում «Այաքսի» նկատմամբ տարած հաղթանակը (2:1).
Մերսիսայդցիները հաղթանակը տարան 89-րդ րոպեին պաշտպան Ժոել Մատիպի գոլի շնորհիվ։
«Սա լարված խաղ էր: Մենք արժանի էինք հաղթանակի։ «Նապոլիի» հետ խաղից հետո հետ գնալու տեղ չկար, բոլորը գիտեին, թե ինչն է սխալ։ Մենք խոսեցինք մանրամասների մասին: Մենք պարզապես պետք է շարունակեինք մեր գործն անել: «Այաքսը» շատ ուժեղ էր, պետք էր համբերատար լինել։
Հաշվի առնելով մեր գործադրած ջանքերը՝ ոչ ոք չի կարող բողոքել արդյունքից։ Սա ամենակարևորն ու նվազագույնն է, որ մարդիկ պետք է սպասեն մեզանից։ Ես գիտեմ, որ տղաները դա գիտեն, բայց նրանք դա ցույց չտվեցին առաջին տուրում»,- Կլոպի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։