Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղում Լևերկուզենի «Բայերից» կրած 2:0 հաշվով պարտությունը։
«Մինչև 70-80-րդ րոպեն չկարողացանք վճռել հանդիպման ելքը։ Մենք ճիշտ որոշումներ չընդունեցինք, և նրանք մեզ գոլ խփեցին հակագրոհի ժամանակ:
Նրանք հաղթեցին հանդիպումը երկու լավ հակագրոհների շնորհիվ։ Հենց հիմա մենք պետք է մոռանանք այս խաղի մասին:
Սպասում ենք «Բրյուգեին», որը հաղթեց այս տուրում։ Նրանց դեմ պետք է երկու հանդիպում անընդմեջ անցկացնենք, և դա շատ դժվար է լինելու։ Այնուամենայնիվ. ինչպես միշտ լինում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։