Երեկ Մյունխենում կայացավ Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրի հանդիպումը, որում «Բավարիան» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։
Այս հաղթանակից հետո մյունխենյան ակումբը Չեմպիոնների լիգայում տարած հաղթանակների ընդհանուր քանակով շրջանցեց կատալոնացիներին։
Այժմ «Բավարիան» ունի 159 հաղթանակ մրցաշարում, իսկ «Բարսան»՝ 158:
Այս ցուցանիշով առաջատարը շարունակում է մնալ Մադրիդի «Ռեալը»՝ 174։ «Մանչեսթեր Յունայթեդը» 4-րդ տեղում է՝ 124, իսկ «Յուվենտուսը»՝ 5-րդ (109)։