Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում «Բավարիան» հաղթեց «Բարսելոնային» 2:0 հաշվով։
Մյունխենցիների դարպասապահ Մանուել Նոյերն անառիկ է պահել իր դարպասը։
Սա Նոյերի համար 53-րդ չոր հանդիպումն էր Չեմպիոնների լիգայում։ Գերմանացի դարպասապահը Չեմպիոնների լիգայի պատմության մեջ այս ցուցանիշով երկրորդն է՝ առաջ անցնելով Ջանլուջի Բուֆոնից (52):
Իկեր Կասիլյասը (59) շարունակում է մնալ Չեմպիոնների լիգայի առաջատարն այս ցուցանիշով։