ՉԼ խմբային փուլի երկրորդ տուրում «Տոտենհեմը» 0-2 հաշվով պարտվեց «Սպորտինգին»։ Անգլիական թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է թիմի պարտությունը։
«Շատ եմ ցավում, որ նման արդյունք ստացվեց։ Խաղը բարդ էր։ Ամեն ինչ արեցինք, որ հաղթեինք։
Մի քանի իրավիճակ եղավ, որտեղ պիտի ավելի լավ խաղայինք։ Բայց հիմա պիտի հանգստանանք ու պատրաստվենք ԱՊԼ խաղին»,- Կոնտեի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
























































