ՉԼ խմբային փուլի երկրորդ տուրում Միլանի «Ինտերը» Պլզենում 2 անպատասխան գնդակ ուղարկեց տեղի «Վիկտորիայի» դարպասը:
Միլանյան թիմը խաղակեսերից յուրաքանչյուրում խփեց մեկական գոլ: Աչքի ընկան Ջեկոն ու Դամֆրիսը:
Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միլանյան թիմի մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ ու փոխարինվեց 72-րդ րոպեին:
Զուգահեռաբար ընթացող խաղում «Սպորտինգը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»: 90-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Պաուլինյոն, իսկ րոպե անց աչքի ընկավ Արտուր Գոմեսը: