«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին խոսել է 10 համարի մարզաշապիկի մասին, որով ինքը հանդես է գալիս Լիոնել Մեսսիի՝ կատալոնական թիմից հեռանալուց հետո.
«Այս մարզաշապիկն ինձ շատ է դուրս գալիս: Ինձ համար սա պատիվ է, և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբին այս հնարավորության համար: Սա այն համարն է, որը մտել է պատմության մեջ: Դա ինձ ստիպում է օր օրի ավելի շատ աշխատել»,- Անսու Ֆատիի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն:
19-ամյա Ֆատին «Բարսելոնայի» սան է: Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 6 հանդիպման, դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Կողմերի միջև պայմանագիրն ավարտվում է 2027 թվականին:























































