Որոշ մանրամասներ են հայտնի դարձել Վինիսիուս Ժունիորի՝ «Մալյորկայի» հետ ունեցած կոնֆլիկտի մասին:
Լրագրող Ալբերտո Էրնանդոն հայտնում է, որ «Մալյորկայի» հանդերձարանում խոսում են այն մասին, որ «Ռեալի» կիսապաշտպաը սադրել է նրանց՝ մշտապես հարցնելով. «Ի՞նչ եք կարծում, դուք կհաղթե՞ք»:
«Ռեալի» ֆուտբոլիստները «Մալյորկայի» խաղացողներին ասել են, որ խոսել են բրազիլացու հետ և նրան խնդրել են այլևս իրենց այդպես չպահել, քանի որ իրեն կարող են վնասվածք հասցնել:
«Ռեալում» վստահեցնում են, որ «Մալյորկայի» մարզչական շտաբի անդամներն իրենց խաղացողներին կոչ են արել «ջարդել» Վինիսիուսին: «Մալյորկայում» էլ վստահեցնում են, որ բրազիլացին է թիմի ֆուտբոլիստներին սադրել:
Նշվում է, որ «Ռեալի» ֆուտբոլիստներն արդեն հազարերորդ անգամ Վինիսիուսին կոչ են արել փոխել գործի հանդեպ իր վերաբերմունքը:























































