«Բարսելոնան» առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկանում է բաժանվել չորս խաղացողներից, հայտնում է Sport.es-ը:
«Բարսելոնայում» մտադիր չեն թիմում պահել փորձառու պաշտպաններ Պիկեին և Ալբային։
Նաև ակումբի ղեկավարությունը հետաքրքրված չէ Դե Յոնգի և Դեպայի հետ համագործակցության շարունակությամբ։ Բոլոր այս 4 ֆուտբոլիստներից ակումբը ցանկանում է բաժանվել աշխատավարձերի բյուջեն թեթևացնելու համար։
Միաժամանակ, ակումբը չի նախատեսում ձմռանը շատ նոր խաղացողներ գնել։ Հիմնական խնդիրն է լինելու աշխատել ֆինանսական խնդիրները նվազեցնելու ուղղությամբ։























































