«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հաջորդ ամառ կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը», հայտնում է The Athletic-ը:
Նշվում է, որ 49-ամյա գերմանացի մասնագետը Մադրիդի «Ռեալի» ներկայիս մարզիչ Կարլո Անչելոտիին փոխարինելու հիմնական թեկնածուն է։ 63-ամյա մասնագետը ավելի վաղ ասել էր, որ իսպանական ակումբը լինելու է իր կարիերայի վերջին թիմը, սակայն իտալացին չի ասել, թե երբ կավարտի մարզչական կարիերան։
«Չելսին» պաշտոնանկ արեց Տուխելին սեպտեմբերի 7-ին՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում Զագրեբի «Դինամոյից» 1-0 հաշվով պարտվելուց հետո։ 2020/21 մրցաշրջանում Տուխելը գլխավորեց «Չելսին»՝ նվաճելով Չեմպիոնների լիգան, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը։
Մադրիդի «Ռեալը» գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ մրցաշրջանի սկզբում բոլոր հինգ խաղերում հաղթանակ տանելով։























































