Մադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հրապարակել է 2021/22 մրցաշրջանի ֆինանսական հաշվետվությունը։
Սեպտեմբերի 12-ին «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդիպման ժամանակ ակումբի բաժնետերերին տեղեկացրել է վերջին ֆինանսական իրավիճակի մասին։ Այսպիսով, Մադրիդի «Ռեալի» մաքուր շահույթը կազմել է 13 միլիոն եվրո։
Պերեսն ասել է, որ ակումբը լավ ֆինանսական վիճակում է, իսկ սեփական կապիտալը աճում է երրորդ մրցաշրջանն անընդմեջ COVID-19-ի պատճառով կրած կորուստներից հետո: 2022 թվականի հունիսի դրությամբ Մադրիդի «Ռեալի» զուտ կապիտալը կազմում է 546 միլիոն եվրո, որից 425 միլիոն եվրոն հասանելի է ակումբին, ասվում է պաշտոնական հաշվետվության մեջ։
Մադրիդի «Ռեալի» գործառնական շահույթը 2021/22 ֆինանսական տարվա համար հասել է 722 միլիոն եվրոյի, ինչը 10 տոկոսով ավելի է նախորդ 12 ամիսների համեմատ (69 միլիոն եվրո), չնայած Իսպանիայում համաճարակի պատճառով սահմանած սահմանափակումների պատճառով մոտ 400 միլիոն եվրոյի անկմանը:























































