«Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն խոսել է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու հավանականության մասին։
«Գվարդիոլան մի անգամ զանգահարեց ինձ.։ Նա ասաց, որ իրեն դուր է գալիս իմ խաղը, և որ ես կհամապատասխանեի «Մանչեսթեր Սիթիին», — ասել է Կունդեն El Pais-ին:
Հիշեցնենք, որ Կունդեն այս ամառ է կատալոնական ակումբ տեղափոխվել «Սևիլիայից»։
Այս մրցաշրջանում Կունդեն բոլոր մրցաշարերում կատալոնական ակումբի կազմում 3 խաղում դարձել է 3 գոլային փոխանցման հեղինակ։























































