«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է թիմի հարձակվող Նեյմարի առողջական վիճակի մասին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղի նախօրեին։
«Նեյմարը պարտադիր խաղալու է վաղը։ Դա, իհարկե, շատ բան է փոխում։
Նեյմարը ունի խաղը բեկելու հատկություն։ Նա մեծացնում է խաղամակարդակն ու իր ստեղծարարությամբ ոգեշնչում է թիմակիցներին»,-Տուխելի խոսքերն է մեջբերում ՊՍԺ-ի Twitter-յան էջը։
«Բորուսիա» Դորտմունդ – «Պարի Սեն Ժերմեն» հանդիպումը կկայանա վաղը՝ փետրվարի 18-ին։