Մադրիդի «Ռեալը» լավ է մեկնարկել Լա լիգայի նոր մրցաշրջանում։ Կարլո Անչելոտիի թիմը տարել է հինգ անընդմեջ հաղթանակ:
Սա մրցաշրջանի լավագույն մեկնարկն է «արքայական» ակումբի համար վերջին 13 տարում։ Վերջին խաղում մադրիդյան գրանդը Սանտյագո Բերնաբեուում հանդիպեց «Մալյորկայի» հետ և ջախջախիչ հաղթանակ տոնեց 4։1 հաշվով։
Վեցերորդ տուրում Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում կխաղա մադրիդյան մեկ այլ ակումբի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։ Հանդիպումը կկայանա կիրակի օրը՝ սեպտեմբերի 18-ին։
Հինգ տուրի արդյունքներով Անչելոտիի թիմը 100 տոկոսանոց ցուցանիշով գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։























































