Իկեր Կասիլյասը կազմել է աշխարհի ներկայիս լավագույն 5 լավագույն դարպասապահների ցանկը, հայտնում է 433 պորտալը։
Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահի վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել է Տիբո Կուրտուան, ով այժմ հանդես է գալիս «սերուցքայինների» կազմում։
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը, առաջին եռյակը եզրափակել է «Ատլետիկոյի» խաղացող Յան Օբլակը։
Կասիլյասի ցուցակի չորրորդ տեղում է «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը, իսկ հինգերորդը՝ Մանուել Նոյեր է «Բավարիայից»։























































