Կիրակի օրը՝ սեպտեմբերի 11-ին, Իսպանիայում կայացավ Լա Լիգայի 5-րդ տուրի հանդիպումը, որում «Բետիսը» սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթեց «Վիլյառեալին»։
Միակ գոլը խփեց Ռոդրին՝ 61-րդ րոպեին գրավելով մրցակցի դարպասը։
Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Բետիսը» զբաղեցնում է 3-րդ տեղը՝ 5 խաղում վաստակելով 12 միավոր։
«Վիլյառեալը» 10 միավորով 4-րդն է։























































