Գերմանիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձած Սամի Խեդիրան ևՖիլիպ Լամը պաշտոն են ստացել «Շտուտգարտում», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Խեդիրան և Լամը լինելու են ակումբի ղեկավարության խորհրդականները։
«Նրանք փոխանցելու են իրենց գիտելիքներն ու փորձն ակումբի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Վերլեին»,- գրված է ակումբի հայտարարության մեջ։
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում «Շտուտգարտը» 5 միավորով 14-րդ տեղում է։























































