«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Լա լիգայի 5-րդ տուրում «Մալյորկայի» (4:1) նկատմամբ տարած հաղթանակի մասին։
«Մենք լավ թիմ ունենք։ Տղաները կարողացան լրացնել Բենզեմայի բացակայությունը։ Դա կարևոր էր, որպեսզի մենք վստահ լինենք մեր ուժերին։ Խնդիրներ ունեինք առաջին կեսում, բայց դա կապված չէր Ազարի՝ կենտրոնական հարձակվողի դիրքում խաղալու հետ։ Հետագայում ես կշարունակեմ նրան դաշտ դուրս բերել այդ դիրքում։
Ռոդրիգոն ավելի լավ է գրոհում տուգանային հրապարակից դուրս։
Ասենսիոն զայրացե՞լ էր։ Այո և ես նրա հետ համաձայն եմ։ Ես պատրաստվում էի դաշտ դուրս բերել նրան և Մարիանոյին, եթե մենք գոլ չխփեինք։ Ասենսիոն ցանկանում է խաղալ և դա ամենակարևորն է»,- Անչելոտիի խոսքն է մեջբերել Marca-ն։






















































