Վինիսիուս Ժունիորը 5-րդ անընդմեջ գոլն է հեղինակել։
22-ամյա բրազիլացին այսօր գրավել է «Մալյորկայի» դարպասը՝ Լա Լիգայի 5-րդ տուրի խաղում։
Մինչ այդ կայացած 4 խաղերում Վինիսիուսը գոլ է խփել «Սելթային» Չեմպիոնների լիգայում (3:0), «Բետիսին» (2-1), «Էսպանյոլին» (3-1) և «Սելթային» (4-1) Իսպանիայի առաջնությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ռեալը» մրցաշրջանի մեկնարկում հաղթել է բոլոր 7 խաղերում։
«Ռեալը» բոլոր մրցաշարերում 7 խաղ են անցկացրել և տարել 7 հաղթանակ։
Բացի դա «Ռեալը» 2009/10 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ Իպանիայի առաջնությունում մեկնարկել է 5 հաղթանակով։ Եվս 2 հաղթանակ թիմը տարել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում և Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։























































