«Ռեալը» մրցաշրջանի մեկնարկում հաղթել է բոլոր 7 խաղերում։
Կառլո Անչելոտիի սաները Լա Լիգայի 5-րդ տուրում այսօր 4-1 հաշվով առավելության են հասել «Մալյորկայի» նկատմամբ։ «Ռեալը» բոլոր մրցաշարերում 7 խաղ են անցկացրել և տարել 7 հաղթանակ։
Բացի դա «Ռեալը» 2009/10 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ Իպանիայի առաջնությունում մեկնարկել է 5 հաղթանակով։ Եվս 2 հաղթանակ թիմը տարել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում և Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։
























































