Սերխիո Բուսկետսը պատրաստվում է հաջորդ ամառ հեռանալ «Բարսելոնայից»: Այս մասին հայտնում է elcaso.elnacional.cat-ը:
«Բարսելոնայի» ավագի գործող պայմանագրի ժամկետը հաշվարկված է մինչև 2023 թվականի ամառ։ Կատալոնացիները ցանկացել են իջեցնել ֆուտբոլիստի աշխատավարձը և նրան առաջարկել են հետաձգել գումարի մի մասը՝ պայմանագրի ժամկետը ևս մեկ տարով երկարաձգելու դեպքում, սակայն Բուսկետսը մերժել է։
Բուսկետսը չի պատրաստվում նոր պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ. 2023 թվականի ամռանը նա ցանկանում է տեղափոխվել MLS-ի ակումբ։ Ֆուտբոլիստն այլեւս չի ցանկանում զիջումների գնալ, քանի որ կարծում է, որ արդեն բավական ջանք է գործադրել հանուն ակումբի։























































