«Բարսելոնայի» կիսապաշտպանը զրույց է ունեցել ակումբի նախագահ Ժոան Լապորտայի հետ։ Բուսկետսը բացատրել է, որ չի ցանկանում նոր պայմանագրի շուրջ բանակցել։
Ինչպես հայտնում է El Nacional-ը, ֆուտբոլիստն այլեւս չի ցանկանում քննարկել ֆինանսական կրճատումները։ Խաղացողը նախատեսում է կարիերան շարունակել MLS-ում։
Բուսկետսը Պիկեի հետ Խոսեպ Գվարդիոլայի «Բարսելոնայի» ոսկե սերնդի վերջին ներկայացուցիչն է։ Ֆուտբոլիստն իր առաջին մրցաշրջանը թիմի կազմում անցկացրել է դեռ 2008 թվականին։























































