Կիսապաշտպան Ակսել Վիցելը ճանաչվել է Մադրիդի «Ատլետիկոյի» օգոստոսի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Վիցելը «Ատլետիկո» է տեղափոխվել անցած ամառ ազատ գործակալի կարգավիճակով:
Բելգիացու նախորդ ակումբը Դորտմունդի «Բորուսիան» էր։























































