Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարող է երկարաձգել պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ իսպանական ակումբի ղեկավարությունը դիտարկում է իտալացի մասնագետի հետ համագործակցությունը երկարաձգելու հնարավորությունը։ Նշվում է, որ Անչելոտիի հեղինակությունը թիմում ուժեղ է, մարզիչին հարգում են Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները։
Մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը նույնպես շատ գոհ է գլխավոր մարզչի պաշտոնում Անչելոտիի խաղից։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Անչելոտին պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ՝ նախատեսված երեք տարվա համար։ Անցած մրցաշրջանի վերջում Մադրիդի «Ռեալը» Անչելոտիի գլխավորությամբ դարձավ Իսպանիայի չեմպիոն և հաղթեց ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգան։























































