«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Չեմպիոնների լիգայում «Վիկտորիային» հաղթելուց հետո (5:1) կիսվել է իր կարծիքով՝ նշելով հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու խաղը, ով դարձել է հեթ-տրիկի հեղինակ։
«Մենք բազմաթիվ հնարավորություններ ենք ստեղծել։ Դեմբելեն շատ լավն էր, իսկ Ռոբերտը փոխեց իրավիճակը։ Բաց թողած գոլը մեզ անհանգստացրեց։Ուսմանը շատ կարևոր է թիմի և ինձ համար, նա հիանալի մարզավիճակում է։ Մենք պետք է օգտվենք դրանից։ Նա ուրախ է և հաճույք է ստանում խաղից:
Բաց թողած գնդա՞կը․․․ Դա մեր սխալն է։ Պետք է շտկեինք դա և 3:1 հաշիվը մեզ ավելի շատ հանգստություն տվեց։
Լևանդովսկին անհագ է.․․ Ես նրան գովելու համար բավականաչափ խոսքեր չունեմ։ Այսօր երեք գոլ, բայց սա դեռ սկիզբն է.․․ ֆանտաստիկ տրանսֆեր է»,- Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն։























































