Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Քյոլնը» հյուրընկալվելիս 1։1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Նիցցայի» հետ։
Գերմանական թիմի կազմում առաջին կեսում հաշիվը բացեց Շտեֆեն Տիգեսը։ Տանտերերից երկրորդ կեսի միջնամասում հաշիվը հավասարեցրեց Անրի Դելորը։
Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնի» կազմում փոխարինման մտավ 56-րդ րոպեին։