Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Կիրա Ուոլշը «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է «Բարսելոնա»:
Կատալոնական ակումբը անգլիուհու տրանսֆերի համար վճարել է 460 հազար եվրո, սա նոր ռեկորդ է կանանց ֆուտբոլում։ Նախկինում ակումբները երբեք այդքան մեծ գումարներ չեն վճարել տրանսֆերների համար։
Ամառվա ընթացքում «Մանչեսթեր Սիթին» մերժել է «Բարսելոնայի» մի քանի առաջարկ այս տրանսֆերի վերաբերյալ: Բայց ի վերջո անգլիական ակումբը համաձայնել է վաճառել խաղացողին, ում պայմանագրի ավարտին մնացել էր ընդամենը մեկ տարի։
25-ամյա Ուոլշը Անգլիայի հավաքականի հետ հաղթել է Եվրոպայի 2022թ․ առաջնությունը։ Ընդհանուր առմամբ նա 50 հանդիպում է անցկացրել Անգլիայի հավաքականի կազմում։























































