«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին գովել է հարձակվող Ուսման Դեմբելեին՝ համեմատելով նրան կատալոնացի նախկին հարձակվող Նեյմարի հետ։
25-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը երկու գոլային փոխանցում է կատարել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Վիկտորիայի» դեմ խաղում (5:1):
«Նա երջանիկ է, փոխանցումներ է կատարում, նա տարբերություն է ստեղծում խաղադաշտում: Ես չեմ տեսել շատ խաղացողների, ովքեր նման կարողություններ ունեն: Նա Նեյմարի մակարդակի ֆուտբոլիստ է։
Վերջին տարիներին նա շատ խնդիրներ ուներ և արժանի էր նրան, ինչ հիմա ունի։ Չկա մեկ այլ եզրային հարձակվող, ով կարողանա նրա պես գործել երկու եզրերում»,- Չավիի խոսքերն է մեջբերում Goal-ը։























































