Չավին Լիոնել Մեսսիին անվանել է լավագույնը, ով երբևէ խաղացել է կատալոնական ակումբի կազմում։
«Բարսելոնայի» մարզիչը խոսել է նաև արգենտինացու ազդեցության և հնարավոր վերադարձի մասին։
«Մեսսիի հեռանալու հետ կապված տխրությունը երբեք չի անհետանա․․. Նա լավագույնն է պատմության մեջ։ Այն ամենը, ինչ նա տվեց թիմին, արտասովոր էր։
Ցավոք սրտի, այդ պատմությունն ավարտվել է, և այժմ կան այլ խաղացողներ, որոնք կոչված են փոփոխություն մտցնելու թիմում: Դեռ վաղ է ինչ-որ բան կանխատեսել, բայց մենք հույս ենք առաջացրել»,- մեջբերում է Չավիին լրագրող Լուիս Ֆլակերը։