Ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն կիսվել է վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի՝ «Նապոլի» տեղափոխության վերաբերյալ իր կարծիքով։ Ֆուտբոլիստը նեապոլիտանական ակումբին արժեցել է տասը միլիոն եվրո։
«Դա ծիծաղելի է, որ «Նապոլին» նրա համար վճարեց ընդամենը տասը միլիոն: Սա շատ հիանալի տրանսֆեր է, հիանալի աշխատանք ակումբի սկաուտների կողմից»,- ասված է Ֆաբրիցիոյի գրառման մեջ։
Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում վրացի կիսապաշտպանը անցկացրած հինգ խաղում խփել է չորս գնդակ և արդյունավետ փոխանցում կատարել։
Չեմպիոնների լիգայի «Լիվերպուլի» հետ երեկ կայացած հանդիպմանը Խվիչան գոլային փոխանցում կատարեց։