Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Բարսելոնան» 5։1 հաշվով հաղթեց «Վիկտորիա» Պլզենին։
Կատալոնական ակումբի կազմում 13-րդ րոպեին հաշիվը բացեց Ֆրանկ Կեսյեն՝ խփելով իր առաջին գոլը նոր թիմում։ 34-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին կրկնապատկեց տանտերերի առավելությունը։ 44-րդ րոպեին Յան Սիկորան կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ առաջին խաղակեսի վերջնամասում Լևանդովսկին ևս մեկ գոլ խփեց՝ հաշիվը դարձնելով 3։1։
67-րդ րոպեին լեհ հարձակվողը խփեց այս խաղում իր 3-րդ գոլը և դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ 4 րոպե անց Ֆեռան Տոռեսը հաշիվը դարձրեց 5։1։
Օրվա մյուս խաղերում «Տոտենհեմը» 2։0 հաշվով հաղթեց «Մարսելին», «Բրյուգեն» տանը նվազագույն հաշվով հաղթեց «Բայերին», «Նապոլին» 4։1 հաշվով ջախջախեց «Լիվերպուլին», իսկ «Աթլետիկոն» 2։1 հաշվով առավելության հասավ «Պորտուի» նկատմամբ։