ՉԼ․ Ինտերը սեփական հարկի տակ պարտվեց Բավարիային

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Բավարիան» հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթեց «Ինտերին»։ Մյունխենյան ակումբի կազմում 25-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Լերոյ Սանեն։ 66-րդ րոպեին ինքնագոլ գրանցեց միլանյան թիմի պաշտպան Դանիլո Դամբրոզիոն։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը տանտերերի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին։