«Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը տեղափոխվեց «Շարջի»։ Այս մասին ԱՄԷ-ն ներկայացնող ակումբը տեղեկացրել է սոցցանցերի իր էջերում։
Լրագրողների տեղեկություններով՝ բոսնիացի ֆուտբոլիստը նոր ակումբ է տեղափոխվել առանց որևէ հրաժարագնի։ Նրա պայմանագիրը նոր ակումբի հետ կգործի մինչև 2025-ի ամառ։
Ավելի վաղ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ասել էր, որ կցանկանար պահել Պյանիչին թիմում, բայց բոսնիացին այդպես էլ չէր մասնակցել նոր մրցաշրջանի 4 խաղերից ոչ մեկին։ Բոսնիացին «Բարսելոնա» էր տեղափոխվել 2020-ի ամռանը։























































