ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին փոխարինվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Յուվենտուսի» դեմ խաղում: Հանդիպումը կայացել է սեպտեմբերի 6-ին և ավարտվել է փարիզյան թիմի՝ 2-1 հաշվով հաղթանակով:
Մեսսին մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ և փոխարինվել է 84-րդ րոպեին՝ տեղը զիջելով Կառլոս Սոլերին: 2014 թվականի հոկտեմբերի 21-ից ի վեր սա առաջին դեպքն է, որ Լիոնելին փոխարինում են Չեմպիոնների լիգայում. այդ ժամանակ դա տեղի է ունեցել «Բարսելոնայի» և «Այաքսի» միջև խաղում:
Դրանից հետո Մեսսին Չեմպիոնների լիգայի 63 հանդիպում է անցկացրել՝ ամեն անգամ խաղալով առաջինից մինչև վերջին րոպեն:
ՊՍԺ-ն 3 միավոր է վաստակել և H խմբի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ «Բենֆիկային» զիջելով լրացուցիչ ցուցանիշներով: «Յուվենտուսն» ու Հայիֆայի «Մաքաբին» եզրափակում են քառյակը:























































