«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Կառլես Պույոլն ասել է, որ կատալոնական ակումբի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին արժանի է «Ոսկե գնդակի»։
«Լևանդովսկին աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է, և հարցը միայն արդյունավետությունը չէ։ Նա ծանրաբեռնում է պաշտպանությանը, կարողանում է գնդակ պահել, ի զորու է կոմբինացիաներ ստեղծել։ Հուսով եմ՝ նա կկարողանա նվաճել «Ոսկե գնդակը»։
Լևանդովսկին արժանացել է դրան բոլոր գերազանց անցկացրած տարիների համար։ Ռոբերտը պետք է հաղթի «Ոսկե գնդակը» «Բարսելոնայում»։ Դա լավ նշան կլիներ։
Բենզեման ու Լևանդովսկին այսօր աշխարհի լավագույն հարձակվողներն են։ Բենզեման Կրիշտիանուի գնալուց հետո դարձել է Մադրիդի լիդերը, իսկ Լևանդովսկին շատ անհավանական մրցաշրջաններ է անցկացրել «Բավարիայում»»,- Պույոլի խոսքերն է փոխանցում Diario Sport-ը։























































