Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ ԱՊԼ-ում առանց գոլերի շարքը երկարել է: ՄՅՈՒ-ի հարձակվողն Անգլիայի Պրեմիեր-լիգայի արդեն 7 խաղում անընդմեջ չի կարողանում դառնալ գոլի հեղինակ (նախորդ մրցաշրջանն էլ հաշվի առնելով):
Սա պորտուգալացու վատագույն ցուցանիշն է առաջնություններում՝ 2008/09 մրցաշրջանից ի վեր: Այն ժամանակ նա դարձյալ ՄՅՈՒ-ի կազմում գոլ չէր կարողացել խփել ԱՊԼ 9 խաղում անընդմեջ:
Նշենք՝ այս 7 խաղերից միայն 2-ում է պորտուգալացին ՄՅՈՒ-ի մեկնարկային կազմում դուրս եկել խաղադաշտ: