Անգլիայի Պրեմիեր լիգայի վեցերորդ տուրի խաղում «Բրայթոնը» սեփական հարկի տակ ընդունեց «Լեսթերին» և հաղթեց 5։2 հաշվով։
Այս հաղթանակից հետո «Բրայթոնը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում մաքուր չորրորդ տեղում է, ինչպես նաև առաջին անգամն է, որ թիմը կարողացավ միանգամից հինգ գոլ խփել Պրեմիեր լիգայի խաղում: «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Գրեմ Փոթերը մեկնաբանել է խաղի արդյունքը.
«Անհավանական հաղթանակ, հիանալի խաղ: Այսքան վատ մեկնարկ և այսպիսի տպավորիչ վերադարձ: Ամռանը մենք կորցրեցինք կարևոր խաղացողների, բայց կարողացանք արժանի փոխարինողներ գտնել նրանց։ Գուցե ոչ իդեալական փոխարինողներ, բայց նրանք շատ մոտիվացված են և փորձում են խաղալ: Մենք նկատելի առաջընթաց ենք գրանցել վերջին ամիսներին»,- Փոթերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
«Բրայթոնը» առաջնությունում հաջորդ հանդիպումը կանցկացնի «Բորնմութի» հետ: Այս հանդիպումը կկայանա սեպտեմբերի 10-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Բորնմութի» հաղթանակը գնահատում է 5,00 գործակցով, ոչ-ոքին՝ 3,45, իսկ «Բրայթոնի» հաղթանակը՝ 1,80։