«Ինտերը» Սերիայի 24-րդ տուրի խաղում պարտվեց «Լացիոյին» 2։1 հաշվով:
Միլանցիների միակ գոլը խփեց պաշտպան Էշլի Յանգը: Այսպիսով, նա դարձավ առաջին անգլիացի ֆուտբոլիստը 1997-ի մայիսի 25-ից ի վեր, ով աչքի էր ընկել Իտալիայի առաջնության խաղում «Ինտերի» կազմում։ Մինչ այդ նման արդյունքի էր հասել պաշտպան Փոլ Ինսը:
Հիշեցնենք, որ Յանգը տեղափոխվեց «Ինտեր» մեկ ամիս առաջ: