Օգոստոսի 31-ին «Բավարիան» Գերմանիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչ խաղում 5:0 հաշվով հաղթել է «Վիկտորիա Քյոլնին»։
Մյունխենյան ակումբի կազմում հանդիպմանը մասնակցեց Թոմաս Մյուլերը։
32-ամյա Մյուլերի համար «Բավարիայի» կազմում այս խաղը 632-րդն էր, նա այս ցուցանիշով հավասարվեց Օլիվեր Կանին:
Սա երկրորդ արդյունքն է ակումբի պատմության մեջ։ Թիմի կազմում ավելի շատ հանդիպում է անցկացրել միայն Զեպ Մայերը՝ 689։
Սեպտեմբերի 3-ին «Յունիոնը» սեփական հարկի տակ կընդունի «Բավարիային»։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Յունիոնի» հաղթանակը գնահատում է 7,80 գործակցով, ոչ-ոքին՝ 5,50, իսկ «Բավարիայի» հաղթանակը՝ 1,35։