ՊՍԺ-ն հետաքրքրված է կիսապաշտպան Նգոլո Կանտեի ծառայություններով։
Ինչպես հաղորդում է The Times-ը՝ փարիզեցիները հետևում են «Չելսիի» ֆուտբոլիստի պայմանագրի մանրամասներին։ Նրա պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ ՝ մինչև 2023-ի ամառ, և արդեն ձմռանը կարելի է խաղացողի հետ բանակցություններ վարել։
ՊՍԺ-ն վաղուց ուզում է ձեռք բերել ֆրանսիացուն ու 2018-ին արդեն նման փորձ ձեռնարկել է։
«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն ուզում է, որ Կանտեի հետ պայմանագիրը երկարաձգվի, բայց հասկանում է, որ այնքան էլ լավ առաջարկ չեն կարող անել՝ կապված խաղացողի տարիքի (31) և առողջության հետ։
























































