«Մանչեսթեր Յունայթեդը» պայմանավորվել է «Նյուքասլի» դարպասապահ Մարտին Դուբրավկայի տրանսֆերի հարցում։ Այս մասին Twitter-ում գրել է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն,
Մանկունիացիները 33-ամյա սլովակին վարձավճարով կվերցնեն մինչև այս մրցաշրջանի ավարտը, որից հետո կկարողանան գնել նրան 5 մլն ֆունտով:
Հաղորդվում է, որ Դուբրավկան, արդեն համաձայնեցրել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։