«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը մեկնաբանել է ՉԼ խմբային փուլի վիճակահանության արդյունքները:
Հիշեցնենք՝ մյունխենցիները նույն խմբում են հայտնվել «Ինտերի», «Բարսելոնայի» և Պլզենի «Վիկտորիայի» հետ:
««Բարսելոնան» և «Ինտերը» վառ մրցակիցներ են խմբային փուլում. 2 սուպերակումբ, 2 սուպերստադիոն:
Մեր նպատակը խմբից դուրս գալն է, բայց չի կարելի նաև Պլզենի թիմին թերագնահատել:
Հաճելի է, որ արդեն այսքան շուտ կարող ենք հանդիպել Ռոբերտ Լևանդովսկուն»,- Նոյերի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի կայքը:
























































