Դանիայի առաջնության 6-րդ տուրում «Ռանդերսը» 1-0 հաշվով արտագնա խաղում հաղթել է «Վիբորգին»։
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Բաբայանը մասնակցել է հանդիպմանը՝ հյուրերի կազմում դուրս գալով փոխարինման 71-րդ րոպեին։
«Ռանդերսն» այս հաղթանակից հետո 12 միավորով 4-րդն է մրցաշարային աղյուսակում։
Բաբայանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է Դանիայի առաջնության 5 հանդիպման։
























































