ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն արձագանքել է Ֆրանսիայի առաջնության 3-րդ տուրում «Լիլի» նկատմամբ տոնած ջախջախիչ հաղթանակին (7:1).
Սոցցանցերում բրազիլացին լուսանկար է հրապարակել Լիոնել Մեսսիի և Կիլիան Մբապեի հետ։ Նկարում ֆրանսիացին գրկում է Նեյմարին՝ տոնելով հերթական գոլը։
«Հրաշալի՜ գիշեր։ Առա՜ջ, ՊՍԺ»,- լուսանկարի տակ գրել է Նեյմարը։

Մբապեն այս խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ, Նեյմարը դարձավ 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ, Մեսսին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
























































