Արգենտինայի հավաքականը երկու անգամ հաղթել է Աշխարհի առաջնությունում, սակայն վերջին անգամ դա տեղի է ունեցել 1986 թվականին (առաջին անգամ՝ 1976թ․)։
Դրանից հետո Արգենտինան երկու անգամ խաղացել է եզրափակչում, բայց երկու դեպքում էլ նրանք պարտվեցին՝ երկու դեպքում էլ գերմանացիներին, առաջին անգամ 1990 թվականին, իսկ երկրորդ անգամ՝ 8 տարի առաջ:
Յուրգեն Կլինսմանը, ով Գերմանիայի հավաքականի կազմում հանդես էր գալիս 1990 թվականին, երբ Արգենտինան պարտվեց եզրափակիչում, կարծում է, որ հարավամերիկացիներն արժանի էին ավելի հաճախ ԱԱ չեմպիոն դառնալուն։
«1990 թվականից ի վեր Արգենտինայի հավաքականը պետք է ևս մի քանի տիտղոս նվաճեր։ Դա կարող է տեղի ունենալ Քաթարում, ինչու և ոչ: Շատ եմ ցանկանում, որ նրանք հաղթեն, հատկապես Մեսսիի պատճառով: Ի՜նչ հրաշալի նվեր կարող է նա անել ինքն իրեն Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ»,- Կլինսմանի խոսքերն է մեջբերում Ole-ն։